Մախաչկալայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել
Advertisement 1000 x 90

Մախաչկալայի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 30-ին՝ ժամը 14:40-ին, տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 29-ին ՌԴ Մախաչկալա քաղաքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժած ՀՀ քաղաքացիներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կապ է հաստատվել ՌԴ Դաղստանի Հանրապետության Ճգաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահի հետ:

Պարզվել է, որ ապրիլի 29-ին, ժամը 14:30-ի սահմաններում Մախաչկալա քաղաքի մոտակայքում բախվել են «Դաֆ» (վարորդը՝ Ս. Ծ.,  ծնված 1966 թ.) և «Վոլվո» մակնիշերի բեռնատարները:

Ս. Ծ.-ը հոսպիտալացվել է Կիզիլյուրտի քաղաքային հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: