Հայաստանի փոխոստիկանապետի որդին սպառնալով փորձել է ցուցմունք կորզել դատապարտյալից. 1in.am
Advertisement 1000 x 90

Հայաստանի փոխոստիկանապետի որդին սպառնալով փորձել է ցուցմունք կորզել դատապարտյալից. 1in.am

Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործով նախաքննական մարմինը շարունակում է ստիպողաբար տարբեր անձանցից ցուցմունքներ կորզել։ Վերջերս մենք անդրադարձել էինք այլ գործով դատապարտված մի դատապարտյալի նամակի, որով նա տեղեկացրել էր, թե ինչպես են իրեն քննիչները ճնշում, որ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տա։

Այսօր էլ «Առաջին լրատվական»– էր զանգահարել 2017 թվականի համաքաղաքացու հետ վիճելու արդյունքում դիմացինին դանակահարելու հետևանքով դատապարտված Արթուր Սահակյանի մայրը՝ Արմենուհի Ղազարյանը և պնդում էր, որ իր որդին արդեն 10 օր է հացադուլ է իրականացնում, քանի որ տևական ժամանակ է՝ քննիչները գնում են և սպառնում, որ Վահագն Աբգարյանի դեմ ցուցմունք տա, ասի, որ ինքը վկա է եղել Ալավերդիում կատարված մեկ այլ հանցագործության, որը կապվում է Վահագն Աբգարյանի անվան հետ։ «Բայց դա աբսուրդ է։ Իմ տղան արդեն նստած է եղել, որ այդ հանցագործությունը եղել է, ինչպես կարող էր վկա լինել դրան։ Բոլորս էլ, որպես Ալավերդու բնակիչ, գիտենք Վահագն Աբգարյանին, բայց իմ տղան ոչ ճանաչել է, ոչ էլ շփում է ունեցել նրա հետ։ Իսկ հիմա քննիչը գնում և սպառնում է իմ տղային, որ Վահագի դեմ ցուցմունք տա, ասի, որ տեղյակ է եղել նրա բոլոր գործերից։ Իմ տղան պնդում է, որ չի ճանաչել, բայց քննիչի սպառնալիքները շարունակվում են։ Սպառնում են տղայիս գործը նորից վերաբացել և սրոկն ավելացնել։

Սպառնացել են, հետո փորձել կաշառել սիգարետներով, թևի ժամացույցով»,- ասաց Արմենուհի Ղազարյանը՝ հավելելով, որ իր որդուն սպառնացող քննիչը Հայաստանի ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանի որդին է։ «Էս ամեն ինչի պատճառով իմ տղան 10 օր է՝ հացադուլի մեջ է։ Ասում է , եթե իր սրոկն ավելացնեն ինքը հացադուլից դուսր չի գա։ Ախր ոչ մի կապ չունի էդ ամեն ինչի հետ։ Իմ տղան մայիսին է կալանավորվել, իսկ նրենց ասած սպանությունը եղել է հունիսին։ Թե ինչի են ուզում իմ տղային զոռով կապեն էդ հանցագործությանը, չեմ հասկանում։ Ես մի որդուս կորցրել եմ, մյուս որդիս էլ էս վիճակում է։ Սարսափելի անհանգիստ եմ, ամեն քայլի պատրաստ եմ, մենակ թե տղայիս հանգիստ թողնեն»,- ասաց տիկին Ղազարյանը։

Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), Կ. Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու (ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով) և Ռ. Մոսինյանի սպանության նախապատրաստությունը կազմակերպելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով)։

1in.am