Երեկ լուրեր էին տարածվել, որ Լևոն Արոնյանը և նրա կինը՝ Արիանա Քաոլին Իրանում տեղի ունեցած փոթորիկի ընթացքում կորել են: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրանք գտնվել են։
Դրանից հետո Լևոն Արոնյանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել․ «Ողջույն ընկերներ։ Լավ ժամանակ անցկացրեցինք Դամավանդ լեռը բարձրանալու ընթացքում։ Հիմա վայելում ենք Թեհրանը»,- գրել է Արոնյանը։