ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի խոսք համազգեստի մասին երեկ «Հրապարակի» «բացահայտման» մասին:
1. Նախ և առաջ բամբակի և այլ նյութերի հարաբերակցությունը չի նշանակում, որ համազգեստը ավելի վատ որակի է դարձել: Այդ նյութերը գերակշռում են աշխարհի բոլոր բանակների դաշտային համազգեստներում: Այդ նյութերը ապահովում են անհրաժեշտ ամրություն: Բամբակը լավ բան է, սակայն ունի իր թերությունները:
2. Այդ որոշումը կայացվել և իրագործվել է, ոչ թե նոր այլ արդեն մի քանի տարի է, եթե անգամ որևէ մեկը նոր է նման համազգեստ ստացել, իսկ անցած տարի այլ է եղել, ապա դա ուղղակի պահեստներում եղած հին համազգեստ է եղել, որի մեջ բամբակը ավելի շատ է եղել:
Այսինքն՝ դա գեներալ Մովսես Հակոբյանի հետ որևէ կապ չունի:
3. Մեր համազգեստի կտորը ձեռք է բերվում այնպիսի ընկերությունից, որը կտոր է մատակարարում տասնյակ երկրների բանակներին:
Հ.Գ. Ի տարբերություն «բացահայտումներ» անողների մենք էլ ենք կրում այդ համազգեստները և մեր կաշվի վրա գիտենք որակն ու անորակը: Ձեր մոտեցումները վաղուց են հայտնի և դրանք որևէ մեկին էլ չեն զարմացնում: Սակայն մարդկանց վարկաբեկելուց առաջ կարելի է մի քիչ մտածել:
Համապատասխան վարչությունը ձեր նամակին կպատասխանի ավելի մանրամասն, սակայն քանի որ դուք չհամբերեցիք և հրապարակեցիք ձեր «հանճարեղ» հայտնագործությունը, ստիպված եմ մարդկանց իրազեկել:
Չնայած՝ ինչ սպասել մարդկանցից, որոնք գրում են. «Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը»: