«Քչերը գիտեն, որ ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվ»-ը 1837թ. հոկտեմբերի 2-ն է»
Advertisement 1000 x 90

«Քչերը գիտեն, որ ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվ»-ը 1837թ. հոկտեմբերի 2-ն է»

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քչերը գիտեն, որ ժողովրդական լայն տարածում գտած «Նիկոլի թիվ»-ը 1837թ. հոկտեմբերի 2-ն է, երբ ռուսական ցար Նիկոլայ 1-ինը այցելեց ռուսական իշխանության տակ գտնվող Հայաստան։ Սա նույնիսկ տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի համար այնքան մեծ իրադարձություն էր, որ ժողովրդական բանահյուսությունը ժամանակագրությունը կես կատակ բաժանեց մինչև Նիկոլայի այցելություն և նրանից հետո։ Ի դեպ, Նիկոլայ 1-ինը այցելելով Վաղարշապատ կաթողիկոս Հովհաննես Կարբեցու հետ փոքրիկ միջադեպից հետո վատ տրամադրությամբ հեռացավ, չմնալով նույնիսկ նախապես ծրագրավորված ճաշին։ Այդ միջադեպի մասին հետո առանձին կգրեմ»։