Ամերիկայի Տեխաս նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 10 հոգի: Այդ մասին հաղորդում է АВС13 հեռուստաընկերությունը:
Հրաձգության հեղինակը, ով ըստ ենթադրությունների դպրոցական է, ձերբակալված է: Տեղի ունեցածի դրդապատճառների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:
Հաղորդվում է, որ զինված անձը մտել է դասարան և կրակ բացել դասասենյակում գտնվողների վրա:
Տեսանյութը՝ այստեղ.