«Այդպես էլ չհամոզեցի…»
Advertisement 1000 x 90

«Այդպես էլ չհամոզեցի…»

Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարիներ առաջ էր, հեռուստատեսությունում էինք։ Գործընկերուհիս, ի դեպ, բավական շնորհքով լրագրող, թե՝ կգա՞ս նայես, թե մեր կամերան ինչ հետաքրքիր բան ա ֆիքսել։ Մայիսի 28-ին էր. Սարդարապատի հուշահամալիրում պաշտոնական արարողության կադրերն էին։ Պետական պարգև ստացող տարեց արվեստագետներից մեկը հավասարակշռությունը կորցնում, ընկնում է, և նրան պարգևատրող՝ Հանրապետության նախագահը մի պաշտոնյա կնոջ հետ արագ նետվում, բարձրացնում է արվեստագետին։

– Հրաշալի է, ռեպորտաժում դնու՞մ ես, չէ՞։

– Չէ, ի՞նչ ես խոսում, պարզապես ուզեցի տեսնես, հազվագյուտ կադրեր են։

– Բայց հենց դրա համար էլ արժի դնել։

Տեսնում եմ՝ համ ուզում է, համ վարանում է։

– Ինչի՞ց ես վախենում, ուրիշ երկրներում սենց բաները դեռ մի բան էլ սարքում են փիարի համար։ Նախագահին չես նսեմացնում, հակառակը՝ պրոտոկոլին գերադասել է մարդկայինը։

– Ախր մենակ մենք ենք սա նկարել։

– Առավել ևս։

Էլի ոտքը կախ է գցում.

– Ախր էդ արվեստագետի համար է ամոթ։

– Այնպես մոնտաժեք, որ իր ով լինելը չերևա և անունն էլ մի ասա նյութում։

– Դե չէ էլի, մարդիկ կհետաքրքրվեն, կիմանան, որ ինքն է եղել՝ անձնական անձեռնմխելիությունը խախտած կլինեմ։

– Բայց դուք սա ոչ թաքուն եք նկարել, ոչ էլ իր մասնավոր տարածքներում. հրապարակային միջոցառում է, էսքան ժողովուրդ կա…

Այդպես էլ չհամոզեցի :):)»: