Ռուբեն Շուխյանի Facebook-յան էջի հետաքրքիր գրառումներից մեկը. «Մի դրվագ 1919 թվականի Ալեքսանդրապոլից… Ներկայացնենք ուշագրավ մի լուսանկար Gettyimages.com կայքից, որը պատկերում է 1919 թվականին Ալեքսանդրապոլի (Գյումրի) փողոցներից մեկում իրականացվող վերանորոգման աշխատանքները:
Ինչպես նշվում է, բանվորների այդ խմբի աշխատանքներն ընթանում էին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի գրասենյակի (Ամերկոմ) աշխատակից Կլիֆորդ Դաուների ղեկավարությամբ (նկարում), իսկ կատարված աշխատանքի համար վարձատրությունն իրականացվում էր «սնունդ՝ աշխատանքի դիմաց» սկզբունքով»: