Մարինա Բաղդագյուլյան. «Փաշինյանը հենց էլիտիզմն է ջարդում այս քայլով»
Advertisement 1000 x 90

Մարինա Բաղդագյուլյան. «Փաշինյանը հենց էլիտիզմն է ջարդում այս քայլով»

Դպրոցում պատմության բաց դաս էր: Կարծեմ, Վարդանանց պատերազմի մասին: Հարցրին, թե ինչպես բարոյական հաղթանակ տարան հայերը, ես էլ ձեռք բարձրացրի ու պատասխանեցի, որ հաղթանակի համար շատ կարևոր է, երբ զինվորները տեսնում են, որ իրենց արքայի ու զորավարների որդիները նույնպես եկել են մարտի դաշտ և կռվում են:

Այն, ինչ հետո ասացի, մեծ սկանդալի առիթ դարձավ` «Ոչ թե մեր քաղաքապետի, մյուս պաշտոնյաների որդիների պես, որ ամբողջ օրը մեքենայով պտտվում են քաղաքում: Նրանք հիմա պիտի բանակում լինեին»:

Էստեղ բաց դասի եկածները վրա տվեցին ինձ` մի մատ երեխայիս` «էս ինչեր ես ասում, դու դեռ շատ փոքր ես էդպիսի բաներ խոսելու համար, ինչպես ես համարձակվում, դու չէիր էլ հասկանա նման բաներ, եթե տանը մեծերը չխոսեին: Նստի’ր տեղդ, ամո’թ քեզ»: Այդ սկանդալը հենց այնպես չանցավ, հետևանքներ ունեցավ, մինչդեռ հայտնի ճշմարտությունն իմանալու համար անպայման չէր, որ «տան մեծերը» խոսեին: Դա պարզ երևում էր թե’ պատշգամբից, թե’ փողոցում զբոսնելիս, թե’ դպրոցից տուն գալիս: Պաշտոնյաների որդիների չծառայելու փաստը հանրությանը բարոյազրկելու հիմնական հարվածներից էր:

Նիկոլ Փաշինյանը, իր որդուն ուղարկելով ծառայության, պետականաշինության ու բանակաշինության կարևորագույն քայլ է անում: Բայց ինչ եք կարծում` արժե, որ Աշոտ Փաշինյանը ծառայի առաջնագծում??? Էլիտիզմը չէ հարցը: Փաշինյանը հենց էլիտիզմն է ջարդում այս քայլով:

Մարինա Բաղդագյուլյան



Նման նյութեր