Սերոբ Խաչատրյանի հրապարակումը.
«Եթե Սերժ Սերգսյանի իշխանության տարիներին անգամ բաժնի պետի պաշտոն ունենայի, ապա հեղափոխությունից հետո հրաժարականի դիմում կգրեի։ Թող նոր իշխանությունը որոշեր, ուզո՞ւմ է ինձ հետ աշխատել, թե՞՝ ոչ։
Բայց եթե մարդիկ դիմում չեն գրում, ապա պայքարի ճիշտ ձևը բոլոր կարևոր կամ կասկած հարուցող կառույցներում ծրագրային և ֆինանսական ստուգումներ իրականացնելն է։
Նախորդ իշխանությունները սխալվել են, երբ շատ պաշտոններ ու ֆինանսական միջոցներ անձնական, ընկերական նախընտրություններով են բաժանել։ Սխալվել են, երբ իրենց չսիրած պրոֆեսիոնալ մարդկանց գործից հանել են։
Հիմա չպետք է նույն սխալն անենք։ Ում սիրում ենք պաշտոն տանք, ում չենք սիրում հանենք։
Եթե համոզված ասում ենք այսինչ մարդը կաշառակեր է կամ մսխել է պետական միջոցները, ի՞նչն է խանգարում, որ այդ ամենն ասվի ստուգումների հիման վրա։ Ավելի համոզիչ կլինի։
Ճիշտ ձևով սկսենք Նոր Հայաստանի կառուցումը ու չմաշենք Նիկոլ Փաշինյանից ստացած հսկայական կապիտալը»։