Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում
Advertisement 1000 x 90

Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 31-ին, հունիսի 1-2-3-4-ին՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 1-3-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 6-7 աստիճանով, 4-ին նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Հունիսի 3-4-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, մայիսի 31-ին, հունիսի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: