![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/06/34442886_10216326571981172_614031438286684160_n.jpg)
Խնդրում եմ օգնել:
Երեկ անրձևի տակ գտել եմ փողոցում գցած չորս հատ շատ փոքր տարիքի, դմբո, անօգնական ու շատ համով քութիկներ: Քութոները սպիտակ էին, շատ մաքուր: Ոնց հասկանում եմ տանն ապրած ու դրսի հոտ երբևէ չառած, մոր կաթից նոր-նոր կտրած ու ազնվացեղ ձագուկներ են:
Ստիպված բերել եմ մեր բալկոն, որ ժամանակավոր ապաստան տամ էդ սոված ու մրսած Չոլոյի կոմանդին: Երկար պահել, ճիշտն ասած, չեմ կարողանա:
Հիմա խնդրանքս: Նախ՝ նկարները դնեմ, տեսեք, սրանք ինչ տեսակի են:
Երկրորդ, ոնց անենք տեղավորենք ապահով ու վստահելի: