ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 11-ին, ժամը 16:40-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտակայքում ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղպաշտպանության վարչության ՈւՀԿ ինժեներական ջոկատի և ՀՀ ՊՆ թիվ N ինժեներասակրավորային գումարտակի սակրավորական խմբերը:
Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի բակում հայտնաբերվել է «СПГ» տիպի հրանոթի արկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, «ՀՄՄ-1» տեսակի զրահամեքենայի կրակոցի վնասազերծման նպատակով տեղափոխվել է անվտանգ տարածք: