Ինչպիսին կլինի Հայաստանը 40 տարի հետո. Աշոտ Խուրշուդյան
Advertisement 1000 x 90

Ինչպիսին կլինի Հայաստանը 40 տարի հետո. Աշոտ Խուրշուդյան

«Ինչպիսին կլինի Հայաստանը 40 տարի հետո։ Ահա, այսպիսի հարցի շուրջ են բանավիճում կենսաթոշակային բարեփոխումները քննարկողները։

Եկեք փոխեմ հարցադրումը։ Զարգացած երկրներում կա մի գրված կամ էլ չգրված սկզբունք։ Եթե կոռուպցիոները բռնվում է, մինչև վերջին «խազը» վերադարձնում է գողացածը՝ բոլոր գույքերը, տարատեսակ հաշիվներում պահած գումարները և այլն։ Մեր իրականության համար՝ իր զավակներին ու թոռներին ոչինչ չի մնում՝ քամում են։ Ու սա սկզբունք է, որպեսզի մարդկանց մտքով չանցնի հանրայինը թալանել։

Արդյո՞ք պատրաստ ենք նույն ոգին կիրառել։ Վերցնենք բարեկեցիկ հարուստ ապրող ընտանիք ու, եթե հիմնական կերակրողը կոռուպցիոներ է, աղքատացնենք բառիս բուն ու համապարփակ իմաստով։ Առանց խղճի խայթի պատերազմենք «ընտանիք է պահում» մշակույթին։ Ու չեմ խոսում կարկառուն ատելության օբյեկտների մասին, այլ … դե ձեր մի քիչ լայն հարազատ/բարեկամ/ընկերական շրջապատում որ փնտրեք, կգտնեք ասածս մարդկանց։

Այ, ապագայի շուրջ քննարկումը սա է։ Սկզբունքների շուրջ մինչև չպայմանավորվենք, այդ ապագան այդպես էլ անորոշ կմնա»,- իր էջում գրել է Աշոտ Խուրշուդյանը։



Նման նյութեր