Վախճանվել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը
Advertisement 1000 x 90

Վախճանվել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը

82 տարեկան հասակում մերձմոսկովյան «Բարվիխա» առողջարանում հունիսի 14-ի առավոյան վախճանվել Է ռեժիսոր, ՌԴ Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ հայտնել Է խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Բարվիխա» առողջարանում ժամը 10:37-ին երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացավ մեր գործընկեր Ստանիսլավ Սերգեևիչ Գովորուխինը: Նա մինչև վերջ պայքարում Էր հիվանդության դեմ, բայց հիվանդությունը հաղթեց նրան»,-ասել Է Վոլոդինը: Դրանից հետո պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Գովորուխինի հիշատակը:

Ստանիսլավ Գովորուխինը ՌԴ ժողովրդական արտիստ Է (2006 թ.): Բեմադրել Է այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Ուղղահայաց», «Վորոշիլովյան հրաձիգը» ժապավենները, սցենարներ Է գրել «Ռուսական բունտ», «41-ի հունիսին» ֆիլմերի համար: Գովորուխինը Պետդումայի պատգամավոր Էր 1993 թվականից: