Ինչպիսի՞ն է մեր իրական նպատակն այս հողի վրա, ինչո՞ւ ենք մենք այստեղ. կյանքի 9 կանոններ
Advertisement 1000 x 90

Ինչպիսի՞ն է մեր իրական նպատակն այս հողի վրա, ինչո՞ւ ենք մենք այստեղ. կյանքի 9 կանոններ

Մեկ կարևորագույն հարցն արդեն շատ վաղուց անհանգստացնում է մարդկության պատմության մեծագույն ուղեղներին. ո՞րն է կյանքի իմաստը: Ինչպիսի՞ն է մեր իրական նպատակն այս հողի վրա, ինչո՞ւ ենք մենք այստեղ:

Եվ այսպես, ի՞նչ է նշանակում՝ լինել մարդ:

Համաձայն սանսկրիտերենով գրված հինավուրց տեքստի՝ գոյություն ունի մարդ լինելու համար 9 կանոն, կամ, ավելի ճիշտ, երջանիկ մարդ լինելու:

Այն, թե ինչ է ասում այդ հինավուրց տեքստը, գրում է cluber-ը:

  1. Դուք մարմին կստանաք

Լավ է դա, թե վատ, բայց մենք ստանում ենք միայն մեկ մարմին: Չնայած մենք կարող ենք ունենալ պրոբլեմներ՝ կապված մեր մարմնի հետ, մենք պետք է ընդունենք մեզ այնպիսին, ինչպիսին կանք, որովհետև մենք շատ ավելին ենք, քան մարմինը, որով ծնվել ենք:

  1. Դուք պետք է սովորեք

Այն պահից, ինչ մենք ծնվում ենք, մենք ընկնում ենք կյանքի դպրոց, մասնակցում ենք այնտեղ մինչև մահ: Ամեն օր մենք նոր դասեր ենք ստանում:

  1. Սխալներ չկան, միայն դասեր

Աճը փորձերի, սխալների և փորձարկումների գործընթաց է: «Անհաջող» փորձարկումները հանդիսանում են պրոցեսի այնպիսի մաս, ինչպիսին և փորձարկումը, որն ի վերջո աշխատում է:

  1. Դասը կրկնվում է այնքան ժամանակ, մինչև այն ընկալվում է

Մենք հաճախ կբախվենք կյանքի նույն դասին նորից և նորից, մինչև ի վերջո կսովորենք դա: Միայն այդ ժամանակ մենք կանցնենք հաջորդ դասին:

  1. Դասերը չեն ավարտվում

Չկա դասերի վերջ, որոնք կան մեր կյանքում: Քանի մենք շնչում ենք, կյանքը պետք է մեզ սովորեցնի:

  1. «Այնտեղ» ավելի լավ չէ, քան «այստեղ»

Մենք պետք է գոհ լինենք նրանից, ինչ հանդիսանում ենք, ինչ ունենք «այստեղ»: «Այնտեղ» կարող է ավելի լավ թվալ, բայց հենց մենք փոխում ենք «այստեղը» «այնտեղով», միշտ կլինի մեկ այլ «այնտեղ», որն ավելի լավ կթվա:

  1. Մյուսներն ուղղակի հայելիներ են

Դուք չեք կարող սիրել կամ ատել ինչ-որ բան այլ մարդու մեջ, եթե նա չի արտացոլում այն, ինչ Դուք սիրում կամ ատում եք Ձեր մեջ:

  1. Ինչ եք Դուք անում Ձեր կյանքում Ձեզ համար

Դուք ունեք բոլոր գործիքները և ռեսուրսները, որոնք Ձեզ պետք են, և ինչ եք Դուք անում դրանց հետ, կախված է Ձեզանից: Ընտրությունը Ձերն է:

  1. Պատասխանները գտնվում են Ձեր ներսում

Կենսական հարցերի պատասխանները գտնվում են մեր ներսում: Այն ամենը, ինչ Ձեզ պետք է անել, դա նայելն է, լսելը և վստահելը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը