Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներից հետո ՀՀ սփյուռքի նախարարությունը տարբեր երկրներից մեր հայրենակիցները տարաբնույթ տեղեկություններ են հաղորդել Մանվել Գրիգորյանի ղեկավարած կառույցի հետ իրենց առնչությունների և համագործակցության ձախողված փորձի մասին: Այս մասին տեղեկացնում է սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ստացված տեղեկատվությունը սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը սահմանված կարգով փոխանցել է Հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով ընթացք տալու համար։
«ՀՀ սփյուռքի նախարությունը, լինելով Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև հարաբերությունները համակարգող մարմին, հետամուտ է լինելու արտերկրում բնակվող հայերին մտահոգող հարցերին պատասխաններ տալուն»,- ասված է հաղորդագրությունում: