ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում տեսախցիրկներ տեղադրող «Էլիպս» ընկերությունում
Advertisement 1000 x 90

ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում տեսախցիրկներ տեղադրող «Էլիպս» ընկերությունում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ իրականացնում «Էլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունում: Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Այլ մանրամասներ կտրվեն մի փոքր ուշ»,- ասաց Ահարոնյանը:

«Էլլիպս ՋիԷյ» ՍՊԸ-ն Հայաստանում անվտանգության համակարգերի ոլորտում գործող առաջին ձեռնարկությունն է: Այն ստեղծվել է 1989թ-ին՝ որպես նեղ մասնագիտական կազմակերպություն՝ անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման և սպասարկման ոլորտում։ Այս ընկերությունը Հայաստանում հայտնի է արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու գործում: