«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ. Վանի վիլայեթի քահանաների մեծ մասն անգրագետ էր:
Մինչդեռ հոգևորական դառնալու համար առնվազն հայերեն գրել-կարդալ իմանալ պարտավոր էին: Քահանայից ու եպիսկոպոսաց դասը արարողությունների ու աղոթքների ժամանակ սուլթանին արևշատություն էր մաղթում, օսմանյան կայսրությանը՝ ուժ ու զորություն: Մեջները շատ էին նաև ռուսների հետ համագործակցողները… Մեծամասնությունը, խավարի մեջ խարխափելով, տենչում էր փառքի, փողի ու հարստության:
Մկրտիչ Փորթուգալյան, 1885 թ.»,- իր էջում ներկայացրել է Արշալույս Զուրաբյանը: