Լրագրող Արման Գալոյանի հրապարակումը.
Նոր Հայաստանի հին պաշտոնյաներին, մասնավորապես, խոսնակներին չէր խանգարի գիտակցել, որ այլևս ապրում ենք մի երկրում, որտեղ սիրո և համերաշխության, հանդուրժողականության հեղափոխություն է եղել, որտեղ տեղի չունի հին բառապաշարը՝ շմայսամանվելական կիսագողական ոճի բառապաշարը:
Ի դեպ, ԱԱԾ-ում հայտնվելուց հետո անգամ Շմայսի բառապաշարն է փոխվել, լավ կլինի՝ Նոր Հայաստանի հին պաշտոնյաներն էլ գիտակցեին այդ ամենը և իրենք էլ փոխվեին, ընդունեին քննադատությունն ու իրենց ոչ հաճելի հրապարակումները, որքան էլ որ դրանք իրենց քիմքին հաճո չեն: