Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը հունիսի 23-ին Լյուքսեմբուրգի Ազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էր ծառատունկ Արագածոտնի մարզի Նազրվան գյուղի Սբ․ Նարեկացի եկեղեցու բակում։
Ծառատունկին մասնակցում էին միջազգային կառույցների ղեկավարներ, ՀՀ քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ-ում տարբեր երկրներ ներկայացնող պատվո հյուպատոսներ։
Իր խոսքում պատվո հյուպատոս Սուրեն Զոհրաբյանն ընդգծեց, որ Լյուքսեմբուրգը մեծ ներդրում ունի երկրագնդի պահպանման և կանաչապատման գործում, իսկ Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակն, իր հերթին, նախաձեռնելով ծառատունկի այս առիթը՝ նպատակ ունի իր ուրույն դերակատարությունն ու մասնակցությունն ունենալ Հայաստանի կանաչապատման և բնապահպանական գործընթացներում։