Անգլիայում այն մենատան սափականատերերը, որը գտնվում Է Հարի Փոթերի մասին ֆիլմերում նկարահանված տան դիմաց, այն վարձակալության են տալիս բոլոր ցանկացողներին: Այդ մասին հայտնել Է The Sun-ը:
Կախարդ Հարի Փոթերի ծննդյան մտացածին վայրը Գոդրիկի գոգավորությունն Է, իրականում՝ միջնադարյան Լավենեմ գյուղը Սուֆոլքում: Այստեղ Էլ գտնվում Է այսպես կոչված դե Վեր տունը, որը հռչակվեց կինոյի շնորհիվ: Շենքի ճակատի ֆոնին լուսանկարվելու են գալիս երկրպագուներ ամբողջ աշխարհից: Ըստ լուրերի՝ տան դուռն Անգլիայում հանրաճանաչությամբ երկրորդն Է Լոնդոնի Դաունինգ սթրիթ, 10-ում վարչապետի պաշտոնական նստավայրի դռնից հետո: Դիմացի շենքը երեք հոգու համար կարելի Է վարձակալել շաբաթական 410-ից մինչեւ 610 ֆունտ ստեռլինգով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: