Կարծում եմ կհիշվեմ որպես յուրահատուկ մարդ. Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

Կարծում եմ կհիշվեմ որպես յուրահատուկ մարդ. Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանի հրապարակումը.

Երեխա ժամանակ ինձ մտահոգում էր կյանքից հետո հիշվելու մարմաջը, ու քանի որ այդպես էլ չկարողացա հիշարժան մեծ բաներ անել, որոշեցի այլ բաներ անել, որ հետո իմ մասին ասեն՝ միայն ինքն էր այդպիսին: Գոնե այդ կերպ կհիշվեմ 🙂
Ու ՝
– երբ արտասահմանում հայտնի կառույց եմ տեսնում, ապա ի տարբերություն բոլորի, դրա ֆոնին չեմ նկարվում,
– ի տարբերություն բոլորի սելֆի չեմ անում,
– երբ գնում եմ տառերի հուշարձան, ի տարբերություն բոլորի, Ա տառի հետ չեմ նկարվում,
– երբ ողջ ժողովուրդը նույն թեման է ծամում, ես ի տարբերություն բոլորի, լռում եմ,
– երբ ժողովուրդը անկապ ոգևորվում է, ես ի տարբերություն բոլորի, սառը ջուր եմ լցնում վրան,
– երբ ժողովուրդը հուսահատվում է, ես ի տարբերություն բոլորի, քաջալերում եմ նրան,
– …

Կարծում եմ կհիշվեմ որպես յուրահատուկ մարդ



Նման նյութեր