Պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին». Կարմեն Դավթյան
Advertisement 1000 x 90

Պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին». Կարմեն Դավթյան

Կարմեն Դավթյանի անդրադարձը irates.am-ի հոդվածին.

․․․․Պակաս հետաքրքիր չէր նաև մյուս «երևակումը»։ Պարզվում է՝ հեղափոխության «համակիրները» հալածում, հայհոյում, զազրախոսում, տեռորի են ենթարկում, սպառնալից նամակներ են գրում ոչ միայն մեր թերթին, տողերիս հեղինակին, «Հրապարակին» և ընդհանրապես ցանկացած մեկին, որը համարձակություն կունենա «իրենց վարչապետին, իրենց փրկչին», իրենց «մովսեսներին» բառ, տառ ասել, ստորակետել։
Եվ ուրեմն, պարզվում է, որ հանուն վսեմի, սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ելած «հեղափոխականները» հայհոյում են անգամ «Հայկական ժամանակին», որը պետք է որ լինի Փաշինյանների «ընտանեկան» թերթը։ Իրենց հայհոյողների մասին օրերս տեղեկացրեց առաջին տիկին, ՀԺ-ի խմբագիր տիկին Աննա Հակոբյանը։

Տիկին Աննա.
ա) Հայհոյում են, որովհետև և պարզապես չգիտեն, որ թերթը Դուք եք խմբագրում, կարող եք մեկնաբանություն գրել այդ նյութերի տակ, որ թերթը Դուք եք խմբագրում, և կտեսնեք ռեակցիայի փոփոխությունը։ Ասել է՝ նրանք ընդամենը տեղեկացված չեն։

բ) Երկու ամիս կլինի շուտով, որ հեղափոխության «մունետիկ» տղերք-աղջկերքը հայհոյում են՝ հայհոյում են, հայհոյում են. կարծում եք՝ շա՞տ հեռու են գնացել իրենց «անկեղծություններում ու հայհոյանքներում» (տե՛ս Սամվել Ֆարմանյանի ելույթը ԵԽԽՎ-ում), ցանկանում եք համերաշխվել մեզ հե՞տ (տիկին Աննա, կոնկրետ ինձ այնքան են հայհոյել, որ կարելի է շատ հանգիստ այդ «հաստափոր ձեռնարկը» տեղադրել հեղափոխության թանգարանում, Արայիկ Հարությունյանի ձեռքի փայտի կողքին, որպես ուրույն տարեգրություն). Դուք տեղյա՞կ եք դրանից։

գ) Եթե տեղյակ եք, և Ձեզ նույնպես հալածում ու հայհոյում են այնպես, ինչպես մեզ բոլորիս, փաստն արձանագրելու փոխարեն, ինչու՞, նախկին լրագրող, այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեկ անգամ, գեթ մեկ անգամ կոչ, հորդոր չեք անում ձեր համակիրներին, ձեր հեղափոխությամբ ապրողներին, հանուն այդ հեղափոխության դիմացինի կոկորդը կրծելու պատրաստներին, մասնավոր նամակներով սպառնալիքներ հնչեցնողներին՝ դադարեցնել այդ անմարդկային տեռորը։
Գոնե հանուն ձեր՝ «սիրո ու հանդուրժողականության» հեղափոխության։ Էլ չեմ ասում՝ հանուն ազատ խոսքի։ Նաև՝ հանուն նոր Հայաստանի, նրա միջազգային հեղինակության։
Էլ չեմ ասում՝ հանուն մարդու, որպես գերագույն արժեքի։



Նման նյութեր