Ստյոպա Սաֆարյանը ամդրադարձել է dlmn.info-ի հրապարակմանը.
Կարդացի Արտակ Հերիքյանի հարցազրույցն ու հասկացա, որ Հանրայինում արմատական փոփոխություններ են պետք: 27 տարի է, անկախ ենք, գրողը տանի, ու հավանաբար այս աշխատակազմը թոշակի գնալիս էլ մեղքերը կբարդի հետխորհրդային սովորությունների վրա…
Չեմ ասում, թե կադրային ջարդ արվի, բայց ղեկավարությունը ու առանցքային դերակատարները պետք է համատարած փոխվեն: Ես ուզում եմ, որ իմ վճարած հարկերի հաշվին իմ երեխան ու այլք հավասարակշռված լուրեր լսեն, խելոք հաղորդումներ, BBC-ի որակի ֆիլմեր, հետաքննություններ ու ամեն ինչ: Դուք դա չեք արել ու չեք անելու:
Մի բան էլ՝ ասում եք ցուցակներ չկա՞ն: Կներեք, անհամեստությանս համար. այդ աշխարհի հեղինակավոր ֆորումներին մեզ/ինձ հրավիրում են, մամուլի ակումբներ հրավիրում են, առցանց լրատվամիջոցները առավոտից՝ իրիկուն մեկնաբանություններ են ստանում, իրենց հետաքրքիր ենք, ձեր կողմից քնձռոտացված Հանրայինին չենք հետաքրքրե՞լ՝ Ջաղինյան, Հերիքյան ու մեկելներ, կարող եք ցույց տալ, որ բացի սազանդարները, այլոց կարծիք եք տվել: Այնպես որ գնացեք և ձեր համար ազատ ստեղծագործեք հետխորհրդային արատներին համակերպված…