Բաբկեն Թունյանի գրառումը.
Ֆեյքերը բազմացել են։ Friend request է, որ ստանում եմ։ Մեծ մասին մերժում եմ, բայց մի քանիսին ընդունել եմ՝ իմանալով, որ ֆեյք են։ Ֆեյք են, բայց գրագետ։ Ու հստակ գծով աշխատում են Նիկոլենց դեմ՝ հին ու բարի ֆեյքերի հետ ձեռ-ձեռի տված։ Թեմաներ են բստրում (ասենք՝ 6.8 մլն դոլարի ավանդ բացահայտելը բանկային համակարգին լուրջ վնաս կտա), թրոլլինգ են անում, յուղ են լցնում թեժ թեմաների վրա (կուտակային, Ամուլսար), անլրջացնում են ամեն ինչ, մանիպուլյացիաներ են անում՝ փորձելով ամեն ինչը սևացնել, բացասական սպասումներ ու հիասթափություն են փորձում ձևավորել։
Հիմա կհարցնեք՝ բա ինչի՞ եմ ընդունել։ Որովհետև ուզում եմ տեսադաշտում պահել, տեսնել ոնց են ապարդյուն տանջվում, ու տեսնեմ ե՞րբ կսկսեն հասկանալ, որ ֆեյքերով էլ հարց չեն կարա լուծեն։ ) Համ էլ զուտ մասնագիտական առումով հետաքրքիր է. կոնկրետ տնտեսության առումով ուզում եմ տեսնեմ ինչ են ասում ու որ թևից են։
Էնպես որ, շարունակեք արխային արտահայտվել իմ ու մյուսների գրառումների տակ, բզբզացեք ձեր համար։ Բայց որ համը հանեք, կբլոկեմ…