Աշոտ Խուրշուդյանի գրառումը. «Վերջին իրադարձությունների մասին՝ հակիրճ։
Շատերն ուրախանում են, ծափահարում, բայց այս ամենը ստեղծում է այն ֆոնը, որ մարդիկ անմաս են այդ ամենից։ ԽՍՀՄ-ն ու Հունաստանի տնտեսությունը փլվեցին ոչ միայն ապաշնորհ կառավարման, այլ դրա հետևքանով ստեղծված ոչ արտադրողական աշխատուժի հետևանքով։ Այստեղ են ասել, «Իսկ դու՞ ինչ ես արել Հայաստանի զարգացման համար»։
Ցավոք, հին ռեժիմների ժամանակ խրախուսվում էր հիմնականում բողոքելը, ու երբ այսօր ասում ենք մի բան արա, մտածում են, որ ավելի շատ պիտի բողոքեն (չհաշված ավելի վատ երևույթները. դանոս, անանիմկա ու կուլակաթափության «լուրջ» առաքելությամբ զբաղվելը)։ Քաղաքացիական հասարակության մի ստվար զանգված էլ միայն այս ռեժիմի մեջ էր։
Ժամանակն է նոր բան սովորելու ու նոր բան անելու։ Քամակներդ տուրուր տվեք, մենք այս պահին մեր «հավաքական» տնտեսական որակներով մրցունակ չենք, բարեկեցություն ստեղծող չենք, վերևից մանանա չի ընկնելու։
ՀԳ. Հակիրճ կրկին չստացվեց »: