Լրագրող Էդվարդ Արզումանյանի հրապարակումը. «Տուրիզմ՝ աղբի ու գարշահոտության ֆոնին…
Ու դեռ ինչքան պետք ա հանդուրժենք էս հարամությունը, էս գարշահությունն ու փնթիությունը: Վերջապես Հայաստանի 3-րդ քաղաքն ա, էսպես եք տուրիզմ զարգացնու՞մ: Էսպե՞ս եք աշխատում ու վերահսկում:
Նկատողություն տվեք, տուգանեք, հետո պայմանագիրը չեղարկեք ու հանեք ռադ արեք էս կարգի աշխատող կազմակերպություններին… զզվեցինք արդեն: Պարոն քաղաքապետ, համբերությունն էլ սահման ունի, վերահսկեք քաղաքի մաքրմամբ զբաղվող ու բյուջեի փողերը ստացող, բայց նպատակային չծախսող կառույցների աշխատանքը: Հերիք է արդեն, իսկապես հերիք է…
Նկար պատահական վայրից է, բայց քաղաքի մեծ մասում այս վիճակն է»: