Պետությունը մեր ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տալիս է ամսեկան հավելավճարներ. Հովակիմ Զաքարյան
Advertisement 1000 x 90

Պետությունը մեր ակադեմիկոսներին և թղթակից անդամներին տալիս է ամսեկան հավելավճարներ. Հովակիմ Զաքարյան

Կենսաբան Հովակիմ Զաքարյանի հրապարակումը.

Երբ ռուս գործընկերս բողոքում է, որ իրենց մոտ կան նոր ակադեմիկոսներ, որոնց h (Հիրշի) գործակիցը 8 է, նա դեռ չգիտի, որ մենք ունենք մեծ թվով ակադեմիկոսներ, որոնց h-ը 0 կամ 1 է:

Չիմացողների համար ասեմ, որ Հիրշի գործակիցը ցույց է տալիս գիտնականի հրատարակված աշխատանքների արդյունավետությունը: Օրինակ, եթե իմ h գործակիցը հավասար է 7-ի, դա նշանակում է, որ ես ունեմ առնվազն 7 հոդված, որոնց վրա կա առնվազն 7 հղում այլ աշխատանքներում:

Չիմացողների համար նաև ասեմ, որ պետությունը մեր ակադեմիկոսներին և թղթակից անդամներին իրենց գիտական ավանդի համար տալիս է ամսեկան հավելավճարներ: Անչափելի կամ չերևացող գիտական ավանդի համար: Միանգամից նաև ասեմ, որ դեմ չեմ, որ նրանք ստանում են հավելավճարներ, բայց կուզեի, որ իմ խմբի անդամները, որոնց h-ն ավելի բարձր է 1-ից, նույնպես ստանային նման հավելավճարներ: Էտպես ավելի արդար կլիներ:



Նման նյութեր