Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչ Լևոն Գալստյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն ուղղաթիռում վարչապետին են ներկայացնում Ամուլսարի հանքավայրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ հրապարակելով լուսանկար :
«Վարչապետն ուղղաթիռից դիտարկեց Ամուլսարն ու շրջակա միջավայրը՝ կրկին համադրելով կողմերի ներկայացրած փաստարկներն ու մտահոգությունները»,- գրել է Արման Եղոյանը: