Արթուր Ասատրյանի հրապարակումը.
Ադրբեջանական բանակի ղեկավարության անգրագետ ռազմական գործողությունների արդյունքում մահացել են ադրբեջնցի 4 զինծառայողներ, որոնց մասին տեղեկությունները տարածվել են ադրբեջանական ընդդիմադիր հատվածից։
Մահացած զինծառայողներն են՝
1․Ռամալ Սեյիդով
2.Նովրուզ Նաբի օղլու Հասանով
3.Միրրամալ Միրսալամ օղլու Սեյիդով
4.Օրխան Բայրամ օղլու Հումբաթով
Եթե առաջնագծում հետախույզներ են մահացել, ապա դա փաստում է, որ ադրբեջանական բանակը այդ հատվածում փորձել է ռազմական գործողություններ իրականացնել, որը իր նպատակին չի հասել ու մեծ է հավանականությունը, որ մահացածների թիվը 4-ից ավել է, քանի որ հայկական բանակի կողմից ավելի խիստ պատասխան է տրվել թշնամու բանակին, որի արդյունքում ավիրվել են դիրքեր։
Իսկ թե կոնկրետ ինչ նպատակով էին հետախույզները հայտնվել մեր բանակի թիրախում, դեռ անհայտ է, սակայն այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նախիջևանի հատվածում ցանկացած գործողություն եղել է ու լինելու է մեր վերահսկողության տակ։ Նույնիսկ հետախույզները չեն կարողանալու այդ հատվածում որևէ հաջողության հասնեն։