Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրել է. «Մի փոքր տրանսպորտի մասին: Քաղաքային տրանսպորտում կիսաանսարք «մարշրուտկաները», ինչու չէ նաև ավտոբուսները «գոնկա» են կպնում իրար հետ` լեփ լեցուն ժողովուրդը մեջը:
Իսկ միջքաղաքային տրանսպորտի անսարքության կամ երկրորդ վարորդի բացակայության պատճառով արդեն քանի անգամ զոհեր ենք ունեցել:
Ժամանակն է տրանսպորտի այս քաոսային իրավիճակը կարգավորել:
Խնդրում եմ մեր նորանշանակ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին անհապաղ զբաղվել այս հարցով և խստացնել պահանջները և պատժամիջոցները այս ոլորտում:
Հ.Գ. Դարձեք Հայաստանի ուղևորների իրական հերոսը»: