Արթուր Դանիելյան. «Էդ օրվանից Երևանում հենց անբնական «ցցուն» դոշերով կնանիք եմ տեսնում առողջ տղամարդուն վայել մտքեր ունենալու փոխարեն մտածում եմ էդ կնիկն աղանդավոր ա, թե չէ»
Advertisement 1000 x 90

Արթուր Դանիելյան. «Էդ օրվանից Երևանում հենց անբնական «ցցուն» դոշերով կնանիք եմ տեսնում առողջ տղամարդուն վայել մտքեր ունենալու փոխարեն մտածում եմ էդ կնիկն աղանդավոր ա, թե չէ»

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թե բա՝ Կյանքի Խոսքը ճշմարտադավան է)))) Լա՞վ չեք, արա՛: Մի անգամ անձամբ եմ էդ «ճշմարտադավանությանը» ականատես եղել: Ոնց որ Ստենլի Կուբրիկի էն լավագույն կինոներից լիներ: Սեր և հպարտություն, այսինքն, պոռնո ու տգիտություն քարոզող սատանիստների խմբակ ա: Իրենք իրենց քրիստոնյա են համարում, բայց մահացու մեղքերի հիման վրա է կառուցվում գաղափարախոսությունը: Ընդ որում, գեշոների մուտքը արգելված էր, մի հատ գեշ աղջիկ կամ նույնիսկ տղա չկար: Ինչքան հասկացա, մուտք գործելու համար պիտի լինեիր (կամ դառնայիր) գեղեցիկ ու մեջդ մի հատ փոքրիկ ԱնժելաՍարգսյան պիտի ապրեր: Քիթ, պռոշ, դոշ, հոնք և նույնիսկ աչքերի գույն սարքածների քանակը մեկ քառակուսի մետրին գերազանցում էր ամենա գլամուրային կաֆեների ռեկորդները: Էդ օրվանից Երևանում հենց անբնական «ցցուն» դոշերով կնանիք եմ տեսնում առողջ տղամարդուն վայել մտքեր ունենալու փոխարեն մտածում եմ էդ կնիկն աղանդավոր ա, թե չէ: Դրանց քարոզի վերջում ամեն շարքով մի հատ վեդրո էին ֆռցնում, ու բոլորը մուծվում էին, դե բացի իձնից, իհարկե)))) հենց չմուծվար, դառնում ես «նոն գրատա»:

Լավագույն մուծվողներից մեկն «Աշտարակ Կաթի» նախկին սեփականատերն էր, ով պետությանը հարկ չվճարելու ու բանկերին վարկերը չմարելու շնորհիվ միլիոնավոր դոլարներ էր մուծվում Կյանքի Խոսքին: Կհիշեք երևի, Կարապետյանի կառավարության առաջին ֆորս մաժորներից էր Աշտարակ Կաթի փակման սպառնալիքը: Որպեսզի հարյուրավոր մարդիկ աշխատանքը չկորցնեն, էդ հիմնարկը արագի մեջ փոխանցեցին այլ մարդու, ով պարտքերը մարեց: Բաաաաաայց…. երկրում իրավիճակ է փոխվել: Սա նոր Հայաստանն է, իսկ նոր Հայաստանում առաջին փոխվարչապետը հանձնարարում է վարչապետի գործավարին (էն որ սաղիս հայտնեց, որ Կյանքի Խոսքից է) կանչել էդ պարտքերը մարողին ու, ԱԱԾ-ով սպառնալով, պահանջել, որ բիզնեսը վերադարձնի նախկին սննկացած աղանդավոր սեփականատիրոջը: Ես չգիտեմ կախարդական Սաշիկին էսօր քանի անգամ բերման կենթարկեն, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ Հայաստանում դեռ ահագին իրավիճակներ են փոխվելու: Ես հեռու եմ Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ համարելուց, բայց էս սատանիստների դեմ թերևս խաչակրաց ջիհադ սկսենք…»:

#Ազգ_աղանդ
#Ջիհադ_ունեմ
#Մուջահեդ_եմ



Նման նյութեր