«Ողջ աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող 46-ամյա Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում հանդիպման ժամանակ պատմել է մի ուշագրավ փաստի մասին:
Նա ասել է, որ Հայաստանում եղել է դեռևս 30 տարի առաջ, 1988 թվականին, 16 տարեկանում՝ հոր, այն ժամանակ արդեն Կանադայի պաշտոնաթող վարչապետ Պիեր Տրյուդոյի հետ, և մեր երկրի հետ կապված Ջասթին Տրյուդոն շատ դրական հիշողություններ ունի: Կանադայի վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է նաև իր մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին:
1987-ին արված լուսանկարում 15-ամյա Ջասթին Տրյուդոն է իր հոր՝ Պիեր Տրյուդոյի հետ»,- իր էջում գրել է Ռուբեն Շուխյանը, հրապարակելով այս լուսանկարը: