Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար. Արթուր Կուկունյան
Advertisement 1000 x 90

Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար. Արթուր Կուկունյան

Արթուր Կուկունյանի գրառումը.

Ոչ մի ձև չեմ հասկանում էն մարդկանց, ովքեր հատկապես սահմանին կանգնած զինվորին էրեխա են ասում։ Չափահաս տղերք են, ովքեր գիտակցաբար իրանց կյանքը վտանգի ենթարկած կանգնած են շատ պատասխանատու տեղ, ու մեկ էլ կտենաս նենց մարդ ա իրանց էրեխա ասում, որի կյանքում իրա ամենավտանգավոր պահը էղել ա իրանց բակի թթի ծառը բարձրանալուց ընկնելը, էն էլ հարևանի տատին պատուհանից գոռացել ա՝ այ բալա, իջի, կընկնես կջարդվես, ինքն էլ իջել ա, այդպիսով վտանգը չեզոքացվել ա։ Էս մասով խոսքս կոնկրետ մարդու մասին չի։

Բայց քանի որ խոսք գնաց, նաև կոնկրետ դեպքով ասեմ՝ հատկապես սահմանին ծառայող, էլ չեմ ասում պատերազմի մասնակից, զոհված ու հերոսի կոչում կրող տղուն երեխա ասելը վիրավորական ա, չհասկանալով ինչ-որ տեղ լինել, ինչ-որ բան անելու մասին էլ ընդհանրապես խոսք չկա։ Իրան իրա ծնողներն ու տատի պապիները թող երեխա ասեն, ոչ թե իրանից ընդամենը հինգ տարի մեծ մի տղա, որը 25 տարեկան ա էղել ընդամենը, երբ Ռոբերտ Աբաջյանը կյանքի գնով դիրք էր պահում, ու դրանով ոգևորվում ու հպարտանում էր մի ամբողջ ժողովուրդ։

Կարելի էր ընդամենը ներողություն խնդրել սխալ բաներ խոսելու համար, դա ավելի ճիշտ կլիներ, քան մեծամտորեն անսխալական ձևանալով անհաջող կռուտիտ անել։

Սարսափելի բան չի արել, ուղղակի կարելի էր ներողություն խնդրել ու ավելի խելոք շարունակել գործը։ Իսկ այ էն կյանքի խոսքի տղուն հավանաբար գործից հանելու ժամանակն ա, էդ մի քանի օրը որ աշխատեց ոնց որ լրիվ հերիք էր, արդեն կարա տուն գնա։



Նման նյութեր