ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքի փողոցներից մեկում քարաթափում է տեղի ունեցել:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«911» ծառայությանը տեղեկությունը ստացել է հուլիսի 19-ին, ժամը 10:09-ին:
Բերդի Ռոմանոս Մելիքյան փողոցում «Կարմիր քար» կոչվող ժայռից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները քարերը (0.7 և 1.5 խմ) հեռացրել են ավտոճանապարհի երթևեկելի հատվածից: