Արգամիչին կամ ԿԿին հայոցի մոմենտով ստուգող եղե՞լ ա. Սամվել Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

Արգամիչին կամ ԿԿին հայոցի մոմենտով ստուգող եղե՞լ ա. Սամվել Մարտիրոսյան

Սամվել Մարտիրոսյանի հրապարակումը.

Ասում ա, Tatevik Revazian հայերեն լավ չգիտի ու ղեկավարում ա քաղավիացիան։
1. Մի թե հայոցը առաջնայ՞ին ա էդ հարցում։ Բայց էս մի կողմ։
2. Համ ուզում ենք Սփյուռքի լավագույն մասնագետները գան, երկրին օգնեն, համ պահանջում ենք, որ շտեմարանները թևի տակ դրած հայերեն սովորեն, նոր գան։ Մի տաս տարուց։
3. Արգամիչին կամ ԿԿին հայոցի մոմենտով ստուգող եղե՞լ ա։

Ասում են. Դարոն Աջեմողլուն 300 կիլո $ ա ուզել, որ գա օգնի մեզ։ Ասում են, ազգադավի մեկը դուրս եկավ։

1. Որտեղի՞ց էդ թիվը։ Իրա տատի՞ն ա պատմել լայվով ։
2. Միջազգային մակարդակի մասնագետի համար դա մեծ փող չի, եթե նույնիսկ էդքան ա ուզել, մի բան էլ ամառային զեղչեր ա արել։
3. Բայց ամենակարևոր բանը էդ չի։ Աջեմողլուն շատ կոնկրետ տնտեսական հայացքներ ունի։ Ու մենք, որպես երկիր և հասարակայնություն դեռ պետք ա կողմնորոշվենք, թե որ տնտեսական մոդելն ենք համարում մեր երկրի համար նախընտրելի։ Կարող ա, Աջեմողլուն հակառակը, մեզ հակացուցված է, և պետք է լրիվ ուրիշ մասնագետների հրավիրենք ու մի քանի միլիոն տանք առանց ամաչելու։ Իսկ կարող ա, մեզ դրսից մարդ էլ պետք չի։ Մեր խնդիրը Աջեմողլուն չի, այլ տեսլականի բացակայությունը, որով գլորում ենք տնտեսությունը արդեն 27 տարի։



Նման նյութեր