Պարող միլիոնատերը խոստովանել է, որ միաժամանակ երկու կնոջ հետ է ապրում
Անդրեյ Մալախովի հայտնի «Пусть говорят» հաղորդմանը ներկայացած միլիոնատեր Ջանլուկա Վակին խոստովանեց, որ ունի երկու սիրած կին: Նրանք ապրում են միասին: 49-ամյա իտալացին այդ մասին այլևս չի ուզում թաքցնել: Նրանք երեքով լրիվ երջանիկ են:
Քիմ Քարդաշյանի օգնականը անկեղծացել է
Քիմ Քարդաշյանի մեկուսի կյանքը անտարբեր չի թողել հետևորդներին: Քիմի երկրպագուներն համացանցում աղմուկ են բարձրացրել, պահանջելով որևէ լուր իրենց սիրելի աստղից: Պատասխանով հանդես է եկել Քիմի օգնականը՝ Ստեֆանի Շեփարդըը, հրապարակելով ձեռագիր նամակը:
«Հարգելի բարեկամներ, ինչպես տեսնում եք, մեր հավելվածը մի քանի շաբաթ է չի ակտիվանում: Քիմին ժամանակ է հարկավոր ուշքի գալու համար: Բայց ամեն բան կարգին է, մի անհանգստացեք: Նորություններ կլինեն, հետևեք մեզ: Շնորհակալություն ուշադրության համար»,- գրել է Շեփարդը:
Քսենիա Սոբչակը մանրամասնել է իր հղիության ընթացքը
Մոտակա ամսում Կսենիա Սոբչակը մայրիկ կդառնա: Կսենիան և Մակսիմ Վիտորգանը երկար ժամանակ չեն հայտնել հղիության մասին: Բայց Կսենիայի վերջերս հրապարակած լուսանկարներում այլևս ոչինչ ծածուկ չէ, իսկ մի լուսանկարի տակ նա անգամ մակագրել է. «Արժեր հղիանալ միայն նրա համար, որ ոտքերիդ առաջ ծնկի իջներ Լեոնիդ Պարֆյոնովը»:
Դևիդ Բեքհեմին մեղադրում են ամուսնական անհավատարմության մեջ
Լոս Անջելես տեղափոխված Դևիդ Բեքհեմը պապարացիների կողմից արված այս լուսանկարում իր հայացքը շռայլորեն ուղղել է դեպի կարճազգեստ շիկահերը: Նկարը դժգոհություն է առաջացրել բրիտանացի երկրպագուների մոտ: Նրանք սոցցանցերով իրենց կարծիքն են հայտնել, պնդելով, որ ամուսնացած, 4 երեխայի հայր հայտնի անգլիացուն վայել չէ նման վարքը:
Դա բամբասանքների նոր ալիք է բարձրացրել: Շատերը պնդում են, որ աստղային ընտանիքի ամրությունը ճեղքեր է տվել: Դրան հակառակ, թե՛ Դևիդը, թե՛ նրա կինը՝ Վիկտորիան, ժխտում են նմանատիպ լուրերը:
Լուրերը՝ elle.ru-ի ԱՍՏՂԵՐ բաժնից: