Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը տատիկ է դարձել։ Tert.am Life-ի հետ զրույցում նա հայտնել է, որ դուստրը` Վիկտորյան, աղջիկ է ունեցել, որին անվանակոչել են Մանե։ Դերասանուհու միակ դուստրն ու առաջին թոռնիկն իրենց լավ են զգում։
Վիվյենը թոռնուհուն հանդիպել է երեկ։ Ասում է` շատ հուզիչ հանդիպում էր։ «Վերապրեցի այն զգացողությունը, երբ առաջին անգամ տեսա աղջկաս։ Ուզում էի տեսնել` ում է նման, ինչ գույնի աչքեր ունի։ Երբ թոռնուհուս տեսա, քնած էր։ Մոտ 2 ժամ նստած իրեն եմ նայել, 5 տարեկան երեխայի պես սպասում էի, թե երբ է բացելու աչքերը»։ 43-ամյա դերասանուհուն չի վախեցնում տատիկի կարգավիճակը. «3 տարի առաջ, երբ աղջկաս ամուսնացնում էի, մեծ դժվարությամբ հարմարվեցի այդ կարգավիճակին։ Իմ նոր կարգավիճակը տատիկ կկոչվի, թե այլ բան, ինձ քիչ է հետաքրքրում։ Ես ավելի շատ կարևորում եմ իմ գործառույթը»։
«Երեխային վերաբերում էի որպես տիկնիկի, խաղ էի անում իր հետ։ Հղիության ընթացքում գնացել եմ իտալական լունապարկ, կողքիս մեծ չկար, որ ասեր` նման բան մի արա։ Ես խելացի մամաներից չեմ եղել, ամեն ինչ ինտուիտիվ եմ արել։ Աղջիկս ավելի խելացի մամա է, մինչև երեխայի ծնունդն արդեն մասնագիտական գրականություն էր ուսումնասիրում, գիտակցված էր մոտենում ամեն հարցի»,– պատմեց դերասանուհին ու հավելեց, որ թոռնիկ ունենալու փաստը սկսել է գիտակցել, երբ տեսել է երեխայի էխոյի նկարը, մինչև այդ իր էմոցիաներն ավելի փակ էին։
Ամբողջությամբ՝ life.tert.am