![](https://blog.168.am/wp-content/uploads/2018/07/37696322_1504512329655331_7919707625518792704_n-e1532460344368.jpg)
Այս պահին լարված իրավիճակ է տիրում Տավուշի մարզում: ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ բնակիչները փակել են դեպի Իջևան տանող ճանապարհը, որի պատճառով երթևեկությունն ուղղակի կաթվածահար է եղել: Ընդ որում, հավաքված մարդկանց թիվը մեծ է, տեղում է նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը:
Ճանապարհների փակ լինելու պատճառով մեծ թվով մարդիկ, այդ թվում զբոսաշրջիկներ մնացել են ճանապարհին: Այս պահին արտակարգ իրավիճակ է այնտեղ: Մեր թղթակցի հաղորդմամբ, ճանապարհ փակած գյուղացիները պահանջում են, որ կառավարությունը թույլ տա` գյուղացիները մտնեն անտառ և հատումներ իրականացնեն:
Ընդ որում, ավտոմեքենաների մեջ կան երեխաներ, մեծ թվով ուղևորներ, սակայն գյուղացիները վճռականորեն պնդում են, որ չեն բացելու ճանապարհը մինչև հարցը չլուծվի: