Երևանում 30-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 30-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Հայկազ Մինասյանը իր վարած Nissan Teana մակնիշի 543 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկված քաղաքացուն տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթը տեղի է ունեցել ճանապարհի այն հատվածում, որի վրա ստորգետնյա անցում կա, ու եթե հետիոտնը ստորգետնյա անցումով անցներ, ապա դեպքը տեղի չէր ունենա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com