Երկար նստելը անվտանգ չէ. մասնագետներն առաջարկում ամեն կես ժամը մեկ աթոռից ելնել
Advertisement 1000 x 90

Երկար նստելը անվտանգ չէ. մասնագետներն առաջարկում ամեն կես ժամը մեկ աթոռից ելնել

Երկար նստած մնալը առողջության համար վտանգներ է պարունակում, կարծում է ամերիկացի հայտնի հետազոտող Գևին Բրեդլին:

Մեծահասակ մարդը օրական միջինը նստած է անցկացնում 10 ժամ: Մինչդեռ աթոռի վրա 30 րոպեից ավելի նստած մնալը բերում է նյութափոխանակության 90 տոկոսով դանդաղման: Համանման պատկեր է դիտվում նաև ֆերմենտների դեպքում, որի արդյունքը լավ խոլեստերինի մակարդակի նվազումն է: Բացասական ազդեցություն են կրում նաև մարմնի ստորին հատվածի մկանները. Բրեդլիի խոսքով՝ դրանք պարզապես անջատվում են:

Երկար նստելը հղի է այնպիսի հետևանքներով, ինչպիսին են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, ճարպակալումը, հոդերի հիվանդությունները, շաքարային դիաբետը: Բացի այդ՝  այն կարող է նաև դեպրեսիա առաջացնել: Փորձագետները դեռևս 1950-ական թվականներին են ուշադրություն դարձրել նստակյաց կենսակերպի և մահացության աճի փոխկապվածությանը:

Առողջությունը պահպանելու համար Բրեդլին խորհուրդ է տալիս յուրաքանչյուր կես ժամը մեկ կանգնել: Աթոռի վրա 10 ժամ նստելը առողջության համար լուրջ ծանրաբեռնվածություն է, և այս ժամանակը պետք է կրճատել 2-4 ժամով: Դրանից բացի, այնպիսի սովորական զբաղմունքները, ինչպես հեռախոսով զանգահարելը կամ ըմպելիք խմելը կարող են լավ առիթ դառնալ ընդմիջելու և աթոռից ելնելու համար:

med.news.am