Երեւանում, այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։20-ի սահմաններում Բագրեւանդի փողոցի թիվ 41-56 հասցեի՝ «Դիվա» գիշերային ակումբի դիմաց բախվել են 32-ամյա Հրաչյա Ա.-ի վարած BMW մակնիշի 61 PC 600 համարանիշի եւ 30-ամյա Գրիշա Ա.-ի վարած Porsche Panorama մակնիշի 99 PP 001 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով BMW-ն դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, հայտնվել երթեւեկելի մայթից դուրս՝ բախվելով շինության պատին, իսկ Porsche-ն էլ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հրաչյա Ա.-ն, Գրիշա Ա.-ն, Բորյա Մ.-ն։
Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության ծառայողները, BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ՃՈ աշխատողների ցուցումով այն նորից տեղադրեցին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ վարելով ավտոմեքենան՝ ստեղծել է վթարային իրավիճակ ու բախվել Porsche-ին։