Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Օրերս մի զրույցի մասնակից եղա, որտեղ խոսում էին այն հատկանիշների մասին, որոնք պարտադիր պիտի ունենա ազգի էլիտան:
Ես առաջադրեցի իմ տեսանյունից անչափ կարևոր պայման՝ կարողանալ կառավարել հույզերը:
Հիմա երկրում քաղաքական խառնակ վիճակ է, կրքեր են եռում: Ես հետևում եմ ու ընկերների ցանկից հեռացնում բոլոր նրանց, ովքեր չեն կարողանում կառավարել հույզերը և անձնական վիրավորանք են հասցնում դիմացինին»: