«911» ծառայություն օգոստոսի 13-ին, ժամը 09:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսք գազի բալոնից` հրդեհի բռնկմամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով:
Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը:
Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված՝ 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: