«Դուք հերոս ոստիկաններին գնդակահարած ահաբեկիչներին եք հերոսացնում ու ազատում, իսկ մենք մարդ ծեծող հասարակ գյուղացուն ենք պաշտպանում»
Advertisement 1000 x 90

«Դուք հերոս ոստիկաններին գնդակահարած ահաբեկիչներին եք հերոսացնում ու ազատում, իսկ մենք մարդ ծեծող հասարակ գյուղացուն ենք պաշտպանում»

Դուք հերոս ոստիկաններին գնդակահարած ահաբեկիչներին եք հերոսացնում ու ազատում, իսկ մենք մարդ ծեծող հասարակ գյուղացուն ենք պաշտպանում։ Ըստ իս, դեռ ահագին աճելու տեղ ունենք։ Էդ տուգանքն էլ, պարզ ա չէ՞, որ սաղս պիտի գցվենք մուծենք։

«Մեր երեկվա այցելությունը Շուռնուխ գյուղ փաստորեն լուրջ ազդեցություն է ունեցել Շուռնուխի միջադեպի իրավական գործընթացների վրա։ Մասնավորապես դատախազությունում գործ է հարուցվել ՀՀ Քրեական Օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով՝ ծեծ, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Այսինքն եթե շուռնուխցիների մեղքը ապացուցվի առավելագույնը նրանց սպառնում է 100 000 դրամ տուգանք։

Տուգանքի գումարը 500 ական դրամներով կարող են հավաքել և վճարել բոլոր այն մարդիկ ովքեր աջակցում են շուռնուխցիներին, իսկ դրանք քիչ չեն։

Որպեսզի հասկանալի լինի տարբերությունը նշեմ, որ թավշյա հեղափոխականներին «ծեծած» մարդիկ ի տարբերություն գեյերին ծեծած շուռնուխցիների կալանավորված են ու նրանց լուրջ ժամկետներով ազատազրկման պատիժներ են սպասվում։» (C) Narek Malyan

Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը



Նման նյութեր