Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է
| Դիտվել է`
Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 29–րդ կմ-ում՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, օգոստոսի 13-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ