Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանին պետք է արհամարհել:
Չպետք է թույլ տալ, որ նրանից ձևավորվի քաղաքական հալածյալի կերպար, որի շուրջ կհամախմբվեն մարգինալ ուժերն ու կփորձեն ձևավորել քաղաքական առանցք՝ խնդիր դնելով դառնալու գործող իշխանության այլընտրանքը…
Ակնհայտ է, որ նա չունի հասարակական վստահություն և չի ունենա, հետևաբար, չի կարելի նրա անվան շուրջ ստեղծել «փոթորիկներ»…
Նրա շուրջ ծավալված իրադարձությունները պետք է սահմանափակվեն բացառապես իրավական հարթության շրջանակներում, քանի որ նա մշտապես խնդիրներ է ունեցել ՀՀ սահմանադրության և օրենսդրության հետ, և նրա արարքներին պետք է տրվեն բացառապես պատշաճ իրավական գնահատականներ…
Այլ կերպ ասած, սիրելի՛ բարեկամներ, լուն ուղտ մի շինեք…»:
Ռոբերտ Քոչարյանին պետք է արհամարհել:Չպետք է թույլ տալ, որ նրանից ձևավորվի քաղաքական հալածյալի կերպար, որի շուրջ…
Gepostet von Norayr Norikyan am Dienstag, 14. August 2018