Հանրապետության հրապարակում նախապատրաստական աշխատանքներ են։ Ոստիկանությունն անցել է գործի և հարապարակն ազատում է «ավելորդ» մեքենաներից, որպեսզի կարողանան ըստ պատշաճի կազմակերպել այսօրվա հանրահավաքը։ Այն, հիշեցնենք, նախատեսված է այսօր երեկոյան՝ ժամը 18։30-ին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփելու է իր կառավարության աշխատանքի 100 օրը։
Հրապարակում այս պահին բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կան, նաև ոստիկանական ուժեր, որոնք ապահովելու են հանրահավաքի բնականոն ընթացքը։ Իսկ վարչապետը, ինչպես արդեն այսօր տեղեկացրել է ֆեյսբուքյան «լայվով», Հանրապետության հրապարակ կժամանակի երթով։ Փաշինյանն իր թիմակիցների հետ ժամը 17։30-ին Արցախի-Էրեբունու փողոցներից քայլերթով կշարժվի դեպի հրապարակ, որտեղ էլ կանցկացնի հանրահավաքը։