Հայերի մասնակցությամբ ՃՏՊ Վրաստանում. ձերբակալված դեռևս չկա
Advertisement 1000 x 90

Հայերի մասնակցությամբ ՃՏՊ Վրաստանում. ձերբակալված դեռևս չկա

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի մեղավորին, որի հետևանքով Հայաստանի քաղաքացիներ են տուժել, դեռ չեն պարզել: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, գրում է newsgeorgia.ge-ն:

ՃՏՊ-ն տեղի է ունեցել անցյալ գիշեր, Թբիլիսիի Էլիավա շուկայի մերձակայքում: Mercedes մակնիշի միկրոավտոբուսը, որում Հայաստանի 9 քաղաքացի է եղել, բախվել է նույն մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենայի:

Հայաստանի բոլոր քաղաքացիները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել և հոսպիտալացվել տարբեր բուժկենտրոններԼ: Տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Տուժել է նաև թեթև մարդատար մեքենայի վարորդը:

Նախնական տվյալներով՝ Հայաստանի քաղաքացիները միկրոավտոբուսով մեկնում էին Ուրեկի՝ հանգստի:

Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել՝ «երթևեկության անվտանգության կանոնների խախտումը կամ տրանսպորտային միջոցի շահագործումը, որը մարդու մահ է առաջացրել» հոդվածով, որը 4-7 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսում: